Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Մինչև ՀՀԿ-ին «ծակը մտցնելը», գոնե ասեք, որ հենց ՀՀԿ-ին նկատի ունեք

Մինչև ՀՀԿ-ին «ծակը մտցնելը», գոնե ասեք, որ հենց ՀՀԿ-ին նկատի ունեք
30.11.2018 | 18:24

Երբևէ ՀՀԿ այսքան չի քարոզվել, որքան այս ընտրարշավին։ Իհարկե, հիմնականում բացասական լույսի ներքո, բայց ինչպես ասում են՝ սև PR-ն էլ PR է: Այնպիսի տպավորություն է, որ իշխող կուսակցությունը ողջ քարոզարշավում խոսում է միմիայն ՀՀԿ-ի հետ, ոչ մեկը, բացի այս ուժից նրա «աչքին չի գալիս»։ Այսօր շատ հետաքրքիր բան է հայտարարել Նիկոլ Փաշինյանը․ «Կան մարդիկ, որ ասում են՝ Հայաստանում ի՞նչ է փոխվել որ։ Հայաստանում այն է փոխվել, որ դուք ծակերն եք մտել և չեք կարողանում դուրս գալ և դուրս չեք գալու, մինչև քավարանի միջով չանցնեք և օրինապաշտ քաղաքացի չդառնաք»: Եթե սա ուղիղ տեքստով, հասցեական չի ասվում ՀՀԿ-ին, ստացվում է՝ բազմաթիվ քաղաքացիներ, որոնք դեռ չեն տեսնում իրական փոփոխություններ Հայաստանում, նրա բառապաշարով ասած, «ծակեր են մտել» ու «քավարանի միջով պիտի անցնեն» կամ օրինապաշտ քաղաքացիներ չեն։ Սերժ Սարգսյանը կասեր՝ իյա՞ իրոք։


Վարչապետի պաշտոնկատարն ընդհանրապես կողքից լսու՞մ է, թե ինչպես է խոսում, ինչպես է բոլորին նույն արշինով չափում։ Իսկ եթե հատուկ կռիվ ունի ՀՀԿ-ի հետ, իր գործն է, բայց մինչև մի բան ընդհանրական ասելը, թող սկզբից այդ քաղաքական ուժի անունը տա, այլապես ստացվում է, որ նա բոլոր մտահոգ(այս բառն էլ օգտագործելուց պետք է զգույշ լինել, որ հանկարծ չնույնացվես ՀՀԿ-ի հետ) քաղաքացիներին նման կերպ է դիմում։ Մնում է հասկանալ, եթե երկրում, ըստ նրա, խոսքի ազատությունը խրախուսվում է, ուրեմն ինչու է Նիկոլ Փաշինյանը բոլոր ընդդիմախոսներին «ծակը մտցնում», իսկ իրեն համարում վերին աստիճանի ճշմարտության ռահվիրա։


Եթե առաջիկա տարիներին այս ոճով ու այս բառամթերքով Նիկոլ Փաշինյանը պետք է իր ընդդիմախոսների հետ խոսի, լավ կլինի կես բառ անգամ չասի խոսքի ազատությունից, հանդուրժողականությունից ու համերաշխությունից։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3964

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ